23.11.2024
ՀՀ-ն ունի իրատեսական, շոշափելի ու բացառիկ հնարավորություններ Մերձավոր Արևելքում. Գեղամյան
prev Նախորդ նորություն

Ադրբեջանն ինչ-որ պրոցես է եփում, որն անկասկած չի բխում հայկական շահերից. Աբրահամյան

Ադրբեջանը ակտիվ աշխատանքներ է տանում Աղդամի հատվածում (դեպի Ստեփանակերտ)` ճանապարհի բարեկարգման և կահավորման ուղղությամբ:


Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:


Նա նաեւ նշել է. "Հատկանշական է, որ այդ աշխատանքները մեկնարկել են հուլիսին Բրյուսելում Հայաստան-Ադրբեջան բանակցություններից հետո:


Տարբերակներն առանձնապես շատ չեն: Կամ Հայաստանի իշխանության հետ կամ նրանց լռությամբ, Ադրբեջանը ստացել է Աղդամ-Ստեփանակերտ երթուղու շահագործման համաձայնություն կամ Հայաստանի ինքնաօտարումը Արցախի հետ կապված հարցերից Ադրբեջանի համար կանաչ լույս է վառել ինչ-որ փուլում դրա գործարկմանը գնալու համար:


Միգուցե Ադրբեջանի համար ազդակ է նաև ստեփանակերտյան որոշ ուժերի` Աղդամ-Ստեփանակերտ երթուղու շահագործման վերաբերյալ հրապարակային հայտարարությունները, սակայն որքան ես եմ հասկանում, Արցախում շատերը դա ընդունում են որպես ադրբեջանացում և այդ գործընթացի դեմ մեծ հակազդեցություն կա:


Համենայդեպս Ադրբեջանն ինչ-որ պրոցես է եփում, որն անկասկած չի բխում հայկական շահերից":