24.06.2025
Սամվել Բաբայանը Փաշինյանի խոսափողն է Արցախում. ինչ է փորձում համոզել արցախցիներին. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն ունի իրատեսական, շոշափելի ու բացառիկ հնարավորություններ Մերձավոր Արևելքում. Գեղամյան

Հայաստանը ունի իրատեսական, շոշափելի ու բացառիկ հնարավորություններ Մերձավոր Արևելքում և հատկապես Իրանում, որոնք, սակայն, նախկինում չեն օգտագործվել (կամ կիսատ են օգտագործվել) և չեն օգտագործվում։ Այս մասին գրում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:

«Հնարավորություններ, որոնք անհրաժեշտ աշխատանքի դեպքում բերելու են շատ հստակ արդյունքի։

Այս «կորսված հնարավորությունների» իրողությունը փոխելու միայն մեկ ձև կա. պատասխանատվության ստանձնում և հայկական շահի առաջ մղում՝ անդադար մեծացնելով գործիքակազմը ու չեզոքացնելով ճանապարհին հանդիպող խոչընդոտները, որոնք կարող են գալ թե՛ դիմացից, թե՛ մեջքի հետևից։ Սակայն հավերժական Հայաստանն արժե, որ դրա համար պայքարենք՝ անկախ դժվարություններից»,- գրել է Գեղամյանը։


 


 

 Ադրբեջանն ինչ-որ պրոցես է եփում, որն անկասկած չի բխում հայկական շահերից. Աբրահամյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
23.06.2025
ՌԴ հատուկ ծառայությունները Սուքիասյանին կապում են ադամանդների մաքսանենգության հետ