Միակ ճանապարհը իշխանության հանձնումն է երկրորդ ամենաշատ ձայն ստացած ուժին. Խանումյան
Արայիկ Հարությունյանը ձախողել է ամեն ինչ։ Երկրում ոչ պլանավորում կա, ոչ տվյալների հետ աշխատանք, ոչ կատարողական կարգապահություն, ոչ որևէ բան անելու կամք։ Այս մասին գրում է Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանը:
"Եթե չենք ուզում, որ մեր երեխաները սովից մահանան կամ առևանգվեն թշնամու կողմից, պետք է բոլորս պահանջենք այս ապաշնորհ իշխանության գնալը։ Արայիկ Հարությունյանը սպառել է ամեն հնարավորություն, նա երկիրը տանում է հյուծման։ Նրա պաշտոնավարման ամեն լրացուցիչ օրը նոր ողբերգություն է բերում։ Չես կարողանում կառավարել` գնա։ Երկրում կա ուժ, որը պատրաստ է պատասխանատվություն վերցնել։ Լեգիտիմ, ժողովրդի քվեն ստացած ուժ։ Միակ ճանապարհը իշխանության հանձնումն է երկրորդ ամենաշատ ձայն ստացած ուժին",- գրել է Խանումյանը։
VERELQ-ը հիշեցնում է, որ Արցախի ԱԺ մեծությամբ երկրորդ խմբակցությունը ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք»-ն է: