9.06.2025
ՌԴ-Ուկրաինա հնարավոր էսկալացիան Հարավային Կովկասում նոր պայթյունավտանգ իրավիճակ կստեղծի
25.01.2022
ՌԴ-Ուկրաինա հնարավոր էսկալացիան Հարավային Կովկասում նոր պայթյունավտանգ իրավիճակ կստեղծի

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև առաջացած լուրջ ճգնաժամը, որում անուղղակի ներգրավված են մեծ թվով երկրներ, հնարավոր էսկալացիայի դեպքում Հարավային Կովկասում կարող է նոր պայթյունավտանգ իրավիճակ ստեղծել։ Այս կարծիքն ունի ՀՀ ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը."Շատ բան կախված է հնարավոր բախման մասշտաբներից, ճգնաժամային իրավիճակի ձգձգումից և դրանում երևացող կամ չերևացող ներգրաված կողմերից։Այդ դեպքում Թուրքիայի և Ադրբեջանի հետ որևէ «մերձեցում», նախապայմանների կատարման պատրաստակամություն ՀՀ իշխանություններին չի փրկի։Ռիսկերի, ճգնաժամերի կառավարման գործիքակազմ այս իշխանությունը չունի, դա է պատճառը, որ մեծ տարածաշրջանում ցանկացած պայթյունավտանգ իրավիճակ ՀՀ-ին նոր սպառնալիքների առաջ է կանգնեցնում",- գրել է պատգամավորը Facebook-ի իր էջում։