Բաքվի բռնապետի քարոզչամեքենան խիստ անհանգաստացած է տեղանվանական պատերազմի հիշատակումից
Բաքվի բռնապետի քարոզչամեքենային խիստ անհանգաստացրել է այն, որ պարբերաբար խոսում եմ Ադրբեջան արհեստածին կազմավորման բարբարոսական վարչախմբի կողմից Հայաստանի և Արցախի հանրապետությունների նկատմամբ վարվող տեղանվանական պատերազմից։
Այս մասին գրում է արևելագետ Վարդան Ոսկանյանը:
««Իրանագետ Ոսկանյանն իր ստեղծած նոր եզրույթով հերթական անգամ զրպարտում է Ադրբեջանին - ո՞վ է վարում տեղանվանական պատերազմ...» տխմար վերնագրով նյութում Բաքվի բռնապետի՝ Քալբիզադե ազգանունով (արաբերենից և պարսկերենից թարգմանաբար նշանակում է «շնային զարմ») ոմն զեղծարար Հայաստանը կոչում է «Արևմտյան Ադրբեջան» և անզորությունից ինձ բնորոշում «դիվերսանտ», որը Հայաստանի կողմից իբր տեղանվանական պատերազմ է վարում Ադրբեջանի դեմ։
Թե որքա՞ն է Բաքվի Գիտությունների ազգային ակադեմիայի կովկասագիտության ինստիտուտում բաժնի վարիչի պաշտոն զբաղեցնող այս թերուսի «գիտական» մակարդակը, կարելի է դատել հենց միայն նրանից, որ սրան նույնիսկ ծանոթ չէ այնպիսի հանրահայտ եզրույթ, ինչպիսին «տեղանվանական պատերազմն» է, որն իբր ստեղծել եմ ես։
Սրա նմաններին մնում է միայն մի բան ասել՝ «ոտքի տակ մի ընկեք»»,- գրել է Ոսկանյանը: