24.11.2024
Առանց ՀՀ-Ադրբեջան փաստաթղթի Թուրքիան Հայաստանի հետ փաստաթուղթ չի կնքի. Գեղամյան
prev Նախորդ նորություն

Ռուսներն Ուկրաինայում անցան յուրատեսակ հոգեբանական "Ռուբիկոնը". Բալասանյան

Արդեն շուրջ 6 ամիս է, ինչ Ուկրաինայում ՌԴ-ն անցկացնում է Հատուկ ռազմական գործողություն կամ պատերազմ, ինչպես ընդունված է կոչել Արևմուտքում։ Այստեղ խնդիրը անվանումը չէ, այլն այն, թե ինչպիսի տրանսֆորմացիայի ենթարկվեց ռազմական գործողությունը։ Այս մասին գրում է քաղաքագետ Գրիգոր Բալասանյանը:


"Բոլորս ենք հիշում, որ առաջին ամիսներին ուկրաինական զինուժին հարվածներ չէր հասցվում։ Ոչնչացվում էին ռազմական ենթակառուցվածքները, զինամթերքի պահեստները, զին. տեխնիկան ու ավիացիան։ Բայց որոշ ժամանակ անց խնդիր դրվեց ոչնչացնել նաեւ ուկրաինական զինուժը։


Գործողության առաջին ամիսներին ռուսական կողմի հաշվարկն այն էր, որ ուկրաինացիները չեն կռվի ռուսների դեմ։ Չեն կռվի՝ ելնելով ընդհանուր արմատներից, կրոնական ընդհանրությունից, իսկ այլ կերպ ասած’ նույն ազգը լինելու հանգամանքից։ Իհարկե նման դեպքեր եղան, բայց մասսայական բնույթ դա չկրեց։ Ուկրաինական կողմն, իհարկե ոչ առանց կուրատորների հանձնարարականի, սկսեցին դաժան ձեւով տանջամահ անել գերի ընկնող ռուս զինվորականներին։ Ու դա էլ հենց հանդիսացավ այն ճակատագրական սխալը, որի արդյունքում ուկրաինական կողմն ամեն օր տալիս է 200-ից մինչեւ 1000 զոհ։ Այս տվյալները ռուսական կողմից չեն հայտնում։

Սա նշում են հենց ուկրաինացի պատասխանատուները։ Ըստ էության, Ռուսաստանին հաջողվեց անցնել այդ յուրատեսակ "Ռուբիկոնը"՝ սպանելու հրաման տալով իրենց ազգակից ուկրաինացի զինվորականներին։ Այս հանգամանքը մեծ նշանակություն ունի և ազդակ է նաեւ այլ պետությունների համար’ եթե ես ուկրաինացի զինվորականներին ոչնչացնում եմ’ թափելով սեփական արյունը, ապա մյուսներիդ ևս չեմ խնայելու։ Չեմ խնայելու, եթե շարունակեք վարել իմ նկատմամբ թշնամական քաղաքականություն, տանիք տալ տարատեսակ ռուս այլախոհների, որոնք ձեր տարածքից իմ դեմ են աշխատում։ Աշխարհում վիճակը գնալով սրվում է, և ճիշտ կլինի, եթե պետությունները կարողանան ճիշտ կարդալ այդ ազդակները",- գրել է քաղաքագետը։