Իջևանցիները «զեմլյակ» Փաշինյանին ընտրության առաջ կանգնեցրեցին` ժողովրդի կամք կամ օրենք
Այս շաբաթվա ամենահնչեղ դեպքը Իջևանում տեղի ունեցած իրադարձություններն էին` «թավշյա հեղափոխությանը» հաջորդած առաջին դեպքը, երբ իշխանությունները ուժային արձագանք են դրսևորում ցուցարարների կողմից փողոցները և ճանապարհները փակելու փորձերի հանդեպ: Դրան նախորդել է ոստիկանների վրա քարեր նետելը, ինչի հետևանքով վիրավորվել էր ոստիկանության 12 աշխատակից:Առհասարակ, Իջևանյան կադրերը հիշեցնում էին անցյալ տարվա ապրիլի դեպքերը՝ հարյուրավոր մարդկանց կողմից փողոցներ փակելը և ոստիկանության պահանջներին չենթարկվելը, որին հաջորդեցին ձերբակալությունները և անչափահասների ներգրավվումը ցույցերին, ինչպես նաև սաղավարտներով, վահաններով և մահակներով զինված ոստիկանների և ներքին զորքերի ծառայողների (որոնց նոր կառավարությունը ցանկանում էր ծառայեցնել բացառապես երկրի սահմանները պաշտպանելու գործին)կողմից քաղաքացիների դեմ հանդես գալը:
Տարբերությունը միայն այն էր, որ մեկ տարի առաջ ցուցարարների նպատակները քաղաքական էին (Սերժ Սարգսյանի և իշխող Հանրապետական կուսակցության հրաժարականը), իսկ այժմ նրանք բավականին առօրյա են` շարունակել անտառում ապօրինի ծառահատումների իրականացնել և փայտանյութը հանրապետության այլ շրջաններում վաճառել: Այս ամենը սյուրռեալիստական տպավորություն թողեց. դժվար է պատկերացնել, որ նույնիսկ ինչ-որ աֆրիկյան երկրում ապօրինի փայտահատները հանգիստ դուրս գան և փակեն ճանապարհները՝ պահանջելով, որ իրենց թույլ տան անպատիժ շարունակել իրենց անօրինական գործունեությունը:Այնուամենայնիվ, Իջևանի դեպքերի պատճառը ոչ միայն ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու մեթոդներն են: Եվ ոչ միայն Հայաստանի մարզերի դժվար սոցիալ-տնտեսական իրավիճակը, որը մարդկանց ստիպում է ապօրինի անտառահատում կատարել Տավուշի անտառներում կամ ձկնորսություն՝Սևանում:Իջևանի իրադարձությունների գլխավոր պատճառներից մեկը նոր իշխանությունների անորոշ արձագանքն էր օրենքի խախտման նկատմամբ, օրինախախտներին չսաստելը («Սասնա ծռեր», ոստիկաններին ծեծած ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին պատասխանատվության ենթարկելուց հրաժարվելը, տաքսու վարորդների խախտումների և տույժերի համաներումը և այլն):Խորհրդանշական է, որ Իջևանյան բախումները տեղի ունեցան «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ոստիկանական գնդի գրավման օրը, որի հետևանքով այն ժամանակ զոհվել է երեք ոստիկաններ: Այնուամենայնիվ, «թավշյա հեղափոխությունից» հետո նոր կառավարությունն ազատ արձակեց հարձակման գրեթե բոլոր մասնակիցներին (բացառությամբ ոստիկանների սպանության մեջ մեղադրվող անձանց): Հենց այն բանից հետո, երբ Երևանի կենտրոնում փողոց փակեցին Սասնա ծրերի կողմնակիցները:Նշենք նաև, որ տավուշցիների կողմից միջպետական ճանապարհի փակման նախորդել է Սևանի բնակիչների համանման գործողությունը, որոնք բողոքում էին Սևանում լողալու անթույլատրելիության մասին հայտարարությունների դեմ: Եվ տարօրինակ զուգադիպությամբ՝ այս ցույցից և իշխանություններին վերջնագիր հայտարարելուց անմիջապես հետո Սևանը սկսեց արագ տեմպերով «ինքնամաքրվել», իսկ նախկինումլողանալու վտանգի մասին ահազանգած Առողջապահության նախարարությունը սկսեց հայտնել լճում ջրի որակի բարելավման մասին:Այս ամենը հանգեցրեց այն բանին, որ ոմանք դադարեցին հարգել ոստիկանությանը և օրենքը: Նրանք ոչ անհիմն կարծում են, որ ճանապարհների փակումը արդյունավետ կերպով ազդում է իշխանությունների վրա: Այն անմիջապես «նահանջում» է և ներում է բոլոր օրինախախտումները: Իսկ իշխանությունների կողմից օրենքի և շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված բոլոր ամպագոռգոռ հայտարարությունները չեն ավարտվում կոնկրետ գործնական քայլերով:Վերջինիս վառ ապացույցն է Սևանում ապօրինի ձկնաբուծության շարունակումը՝ չնայած Փաշինյանի հայտարարությանը և ապօրինի ձկնորսությունը դադարեցնելու մասին ոստիկանությանը տված նրահրահանգներին: Սակայն, տվյալ դեպքում, կառավարությունը և վարչապետը դեռևս մտադիր չեն նահանջել: Դրա մասին վկայում են ոստիկանների վրա հարձակված անձանց ձերբակալությունները և Տավուշի մարզում մեծթվով ոստիկանների (այդ թվում` այլ մարզերից) և ճանապարհային պահակակետերի առկայությունը:Եվ ամենակարևորը անվտանգության ծառայության (ԱԱԾ) ներգրավումն է այս գործին: Այնուամենայնիվ, այս հարցում շատ բան կախված է այն բանից, թե արդյոք իշխանությունները կբացահայտեն ապօրինի բիզնեսի վերջնական սեփականատերերին, որոնք, համաձայն լրատվամիջոցներում սոցիալական ցանցերում տարածված լուրերի, կապված են տեղի (և ոչ միայն տեղի) իրավապահ մարմինների հետ, ինչը թույլ է տվել տարիներշարունակ հատել անտառները և տեղափոխել փայտը, կամ էլ ամեն ինչ կսահմանափակվի հասարակ անտառահատներով:Իջևանյան իրադարձությունների ևս մեկ կարևոր հետևանքներից մեկը դժվարին և տհաճ ընտրություն էր, որի առջև Փաշինյանին կանգնեցրեցին իր «համաքաղաքացիները»` դեռ շարունակել խաղալ «ժողովրդականվարչապետի» դերը և փորձել խուսափել իր վարկանիշին սպառնացող, ոչ ժողովրդական քայլերից կամ էլ հետևել օրենքի տառին, ինչը երբեմն պահանջում է ցուցարարների դեմ կոշտ քայլեր կիրառելը: Ավելին, կարելիէ կանխատեսել տարբեր քաղաքական, սոցիալական կամ բնապահպանական թեմաներով հայտարարությունների աճ:
Հայկ Խալաթյան