25.11.2024
Թուրքիայի խաղաքարտերը՝ նեոօսմանյան կայսրություն ձևավորելու ճանապարհին խառնվել են. Սարգսյան
prev Նախորդ նորություն

Արեւմուտքի քաղաքականությունը միայն նպաստում է Խորհրդային Միության վերականգնմանը. կարծիք

Արևմուտքի ներկայիս քաղաքականությունը նպաստում է Խորհրդային Միության վերականգնմանը։ Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն, «Հայաստան» դաշինքի անդամ Արա Վարդանյանը։


Նրա խոսքով, եթե ժամանակին Արևմուտքը գիտակցված և հետևողական քաղաքականություն է վարում ԽՍՀՄ փլուզումն ապահովելու համար, ապա այսօր իր քաղաքականությամբ անգիտակցաբար նպաստում է Միության վերականգնմանը: Արևմուտքը Ռուսաստանին այլ այլընտրանք չի թողնում, քան գնալ հարևանների հետ փոխգործակցության նոր ձևաչափերի ստեղծման ճանապարհով։


Ներկայիս իրավիճակը ուժերի վերաբաշխման գլոբալ գործընթացի շարունակությունն է. «Ակնհայտ է, որ Ռուսաստանն ու Չինաստանը, ինչպես նաեւ Իրանը դարձել են ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի լուրջ այլընտրանքը։ Նաեւ ակնհայտ է, որ առաջիկա տարիներին մենք ականատես կլինենք ՌԴ-ի, ՉԺՀ-ի եւ ԻԻՀ-ի էլ ավելի հզորացմանը», - հայտարարել Է Վարդանյանը։


Նա վստահ է, որ առաջիկա օրերին իրավիճակը Ղազախստանում կկարգավորվի, եւ տեղի ունեցած գործընթացների արդյունքը կլինի այդ երկրում Ռուսաստանի դիրքերի զգալի ուժեղացումը:


«Ինչպես Բելառուսում, այնպես էլ Ղազախստանում գործընթացները սկսվել են Արևմուտքի մատուցմամբ, բայց նաև Բելառուսի պարագայում Արևմուտքին չհաջողվեց հասցնել սկսածը տրամաբանական ավարտին։ Եվ այստեղ ես կցանկանայի հատուկ ընդգծել, որ Ռուսաստանի համար դա հարկադրված քայլ է, Արևմուտնքն այլընտրանք չի թողնում նրան», - հայտարարել Է Վարդանյանը։