24.11.2024
Պետք է մտածել երկիրը փրկելու մասին․ որևէ այլ օրակարգ արդիական չէ. Ղազարյան
prev Նախորդ նորություն

Վերջնականապես կոտրեց ևս մեկ առասպել. Ոսկանյան

Բերձորի, Աղավնոյի և Սուսի հայկական նվաստացուցիչ փաստացի տեղահանությունը վերջնականապես կոտրեց ևս մեկ առասպել. թե բա՝ «ազատագրված տարածքները չեն բնակեցվել, դրա համար էլ թուրքը գրավեց»։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրում է արևելագետ Վարդան Ոսկանյանը:

«Համազգային ամոթի խարան այս տեղահանությունը, որ հաջորդեց Քարվաճառի «խաղաղ» հայաթափմանը և հանձնմանը թշնամուն, ցույց տվեց, թե բնակեցված կամ անբնակ, զինված կամ անզեն լինելն արդի աշխարհում փաստացիորեն ոչ մի նշանակություն չունի, եթե որոշում կայացնող կամազուրկները թիզ առ թիզ հանձնում են հայկական սրբազան հողը, ուստի խնդիրը բոլորովին այլ տեղում է»,- գրել է Ոսկանյանը: