Այս պահին կարևոր է` կկարողանան, արդյոք, պայմանավորվել ՀՀ–ի նոր և հին էլիտաները։ Փաշինյանը հավանաբար կդառնա վարչապետ։ Հին էլիտան որևէ ծայրահեղ քայլեր չի ձեռնակի ելնելով այն տրամաբանությունից, որ «վարչապետը նոր է` կառավարությունը հին», նկատի ունենալով, որ մեծամասնություն են կազմում Աժ–ում։ Այդ մասին հայտարարել է փորձագետ Պավել Սալինը։Նա նշել է, որ ինչպես էլ ավարտվի այս իրավիճակը պարզ է մի բան` մինչև այս պահը հայկական իշխանությունը բավականին մոնոլիտ էր։ Ըստ նրա, այժմ ՀՀ–ի քաղաքական համակարգում առաջացել են ճաքեր, որտեղ փորձում են «խցկվել» արտաքին խաղացողներ`այդպիսի փորձեր կան ԵՄ–ի կողմից։