Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանն այսօր՝ հոկտեմբերի 9-ին, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այս տեղեկությունը news.am-ին հաստատել են հիվանդանոցից: Նշվում է, որ Լեւոն Մնացականյանը պլանային ստուգում է անցնում, նա այսօր մնալու է ԲԿ-ում: ՊԲ հրամանատարը նախկինում սրտի խնդիր է ունեցել: