25.11.2024
Մամուլ. Հանգուցալուծման սկիզբը՝ մեկ միլիարդի ներիշխանական փաթեթը
prev Նախորդ նորություն

Բագրատաշենում մեծ կուտակումների առաջացման մասին լուրերը չափազանցված են. ՊԵԿ

Բագրատաշենի անցակետում տեխնիկական խնդիրներով պայմանավորված մեքենաների կուտակումների վերաբերյալ լրատվամիջոցների՝ նոյեմբերի 11-ի հրապարակումների առնչությամբ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ ՊԵԿ մաքսային միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի որոշ ծառայությունների՝ նոյեմբեր 11-ին ժամը 15:00-ից երեք ժամով անհասանելիությունը պայմանավորված է եղել այլ երկրների մաքսային մարմինների հետ տեղեկատվության փոխանակման հանգույցների բնականոն աշխատանքի խափանմամբ։


Խափանումից անմիջապես հետո գործընկեր երկրների համապատասխան մարմինների հետ իրականացվել են համակարգերի բնականոն աշխատանքի վերականգնմանն ուղղված քայլեր։ Այդ ընթացքում մաքսային մարմիններին հանձնարարվել է կազմակերպել հնարավոր անհարմարությունների նվազեցման միջոցառումներ: Ինչ վերաբերում է «մեքենաների մուտքը հայկական կողմ արգելելուն» և «100-ավոր մեքենաների կուտակումներին», ապա հարկ է հստակեցնել, որ թեև ծրագրված աշխատանքները ժամանակավոր դանդաղեցրել են սահմանահատման գործընթացը, սակայն մեծ կուտակումների առաջացման մասին լուրերը չափազանցված են և չեն համապատասխանում իրականությանը:


Վերականգնողական աշխատանքների արդյունքում բացահայտվել և վերացվել են խնդիրների պատճառները, իսկ ներկայում գործող համակարգերն ապահովում են առավել բարձր արտադրողականություն: Պատճառված անհանգստությունների համար կոմիտեն հայցում է քաղաքացիների ներողամտությունը։