Այսօր ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:10-ի սահմաններում 2 դիմակավորված անձ ներս են մտել Բաղրամյան պողոտա 56 հասցեում գործող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ համար 4 մասնաճյուղ և այնտեղից հափշտակել մոտ 8 մլն դրամ: Այս պահին տեղում աշխատում են իրավապահները: Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի175 հոդվածի 3-րդ մասի 1 կետի հատկանիշներով: Բանկի աշխատակիցները նշում էին, որ դիմակավորվածները եղել են զինված: VERELQ-ի տեղեկություններով, զինված անձինք բանկից շուրջ 8 միլիոն դրամ են հափշտակել։ Նրանք եղել են երկուսը: Նշվում է, որ տուժածներ չկան: