25.11.2024
Արտակարգ դեպք բանակում. գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով զինվորական հոսպիտալացվել
prev Նախորդ նորություն

Սամվել Բաբայանը մտադիր է Արցախի նախագահ դառնալ. ԶԼՄ

«Ժամանակ» օրաթերթը գրում է․


«ԼՂՀ Պաշտպանության բա­նակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը մտադիր է մասնակցել 2020թ. նախատես­ված Արցախի Հանրապետության նախագահի ընտրություն­ներին, սակայն դրա համար պետք է, որ Բաբայանը վերջին հինգ տարիներին բնակված լի­նի ԱՀ-ում: Մինչդեռ վերջին տարիներին Բաբայանը գտնվել է կա՛մ Ռուսաստանում, կա´մ Հայաստանում՝ ազատության մեջ կամ կալանավայրում:


Մեր տե­ղեկություններով՝ Բաբայանը Արթուր Վանեցյանին խնդրել է ապա­հովել իր ընտրական իրավունքի իրացման ազատությունը, պատճառաբանել է, որ իր կամքից անկախ պատճառներով է բացակայել Արցախից՝ լինելով կա´մ քաղաքական վտարանդի, կա´մ քաղկալանավորի կարգավիճակում: Ըստ մեր աղ­բյուրի՝ Վանեցյանը խոստացել է, որ կզբաղվի այս հարցով, և օրենքի սահմաններում կկար­գավորի խնդիրը»,-գրում է թերթը: