10.02.2026
Անվտանգության խորհուրդը մնաց առանց ՀՀ ու ԱԺ նախագահների, բայց ոչ առանց Սերժ Սարգսյանի
07.03.2018
Անվտանգության խորհուրդը մնաց առանց ՀՀ ու ԱԺ նախագահների, բայց ոչ առանց Սերժ Սարգսյանի

Ազգային ժողովը քիչ առաջ 86 կողմ և 8 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» մասին օրենքի նախագիծը, որը լուրջ քննադատության էր արժանացել: Ինչպես ավելի վաղ VERELQ-ը գրել էր, նախագծի հիմնական փոփոխությունն այն է, որ այսուհետ Անվտանգության խորհուրդը ղեկավարելու է ՀՀ վարչապետը: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դա պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով: 2005 թվականի փոփոխված Սահմանադրության համաձայն՝ նախագահը կազմավորում է ազգային անվտանգության խորհուրդ և նախագահում այն: Իսկ ահա 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրվեցին Կառավարության վերաբերյալ նոր իրավակարգավորումներ՝ պայմանավորված ՀՀ-ում կառավարման խորհրդարանական համակարգին անցմամբ: ԱԺ կողմից նախագծի ընդունումը նշանակում է, որ նոր կարգավորումները ուժի մեջ կմտնեն ապրիլի 9-ին: Այսինքն այն օրը, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վայր կդնի իր՝ հանրապետության նախագահի լիազորությունները և կստանձնի վարչապետի պաշտոնը: Իսկ դրանում որևէ կասկած չկա: Գործնականում սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը կշարունակի ղեկավարել Հայաստանի առանցքային ոլորտները: Այսուհետ Անվտանգության խորհրդում չի լինի նաև ՀՀ ԱԺ նախագահը: Հիշեցնենք, որ Հանրապետական կուսակցությունը դեռ պաշտոնապես չի հայտարարել այն մասին, որ Սերժ Սարգսյանը վարչապետի իրենց թեկնածուն է, բայց ոչ պաշտոնապես՝ այդ մասին խոսում են բոլոր կուսակցականները և ամենուր: Ոմանք անգամ հայտարարում, որ իրենց համար անփոխարինելի մարդիկ կան և հայացքը ուղղում դեպի Բաղրամյան 26...