24.11.2024
Ավելի քան 10 մլրդ դրամի ներդրում՝ Երևանի ՋԷԿ-ում. կվերազինվի էներգաբլոկը
prev Նախորդ նորություն

Առաջնագիծը համալրվել է «Իգլա-Ս» և «Իգլա-Սուպեր» զենիթահրթիռային համալիրներով. ՊՆ

Վերջին մեկ տարում առաջնագծի զորամասերի ՀՕՊ համակարգերը համալրվել են ժամանակակից միջոցներով: «Իգլա-Ս» կամ «Իգլա-Սուպեր» նոր սերնդի դյուրակիր զենիթահրթիռային համալիրը կարեւոր ձեռքբերումներից է: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերի պետի տեղակալ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանը ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» թերթի հետ զրույցում:


Նրա խոսքով, առաջիկայում ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության զինանոցը կհամալրվի ավտոմատացված, ավելի մեծ հնարավորություններով տեխնիկայով, որը կիրառելի է օդային նշանակետերի ամբողջ սպեկտորի դեմ: 

ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերի պետի տեղակալը նաև հայտնել է, որ կան նոր պայմանագրեր տարբեր երկրների հետ: Նա հայտնել է, որ ՀՀ զինված ուժերը ձեռք են բերել «Իգլա-Ս» կամ «Իգլա-Սուպեր» դյուրակիր զենիթահրթիռային համալիրների բավականին խոշոր խմբաքանակ և որ առաջնագծի առաջին շարակարգի գումարտակներն արդեն համալրված են այս համալիրներով: Սա կարևոր ձեռքբերում է համարվում:

«Լրահամալրումը զգալի է: Նաև այս միջոցի շնորհիվ է ստեղծվել ամուր հակաուղղաթիռային համակարգ:... «Իգլա-Ս»-ը լավագույնն է իր դասի մեջ, օժտված է մեծ հեռահարությամբ և թիրախի խոցման մեծ հնարավորությամբ: Մեր ձեռք բերած «Իգլա-Ս» համալիրները նոր են, և երկար տարիներ որևէ խնդիր չենք ունենա: «Իգլա-Ս» համալիրների մեր ջոկերը ապահովված են շարժական հնարավորություններով` մեքենաներով, հետախուզության, կապի առանձին միջոցներով: Այսինքն` պատրաստ են խնդիրը լուծելու ցանկացած՝ անգամ գիշերային պայմաններում, քանի որ համալրված են «Մաուգլի» նշանոցով»,- ասել է Արթուր Պողոսյանը:

Ըստ գնդապետի, լրահամալրմանը զուգահեռ առաջնագծի մի շարք զորամասեր հագեցվել են զինատեսակի՝ հայկական արտադրության վարժասարքով, որը ստեղծում է իրական օդային իրավիճակ, առաջադրում է խնդիրներ:


«Իգլա-Ս»-ն փոքր հեռահարության դյուրակիր զենիթահրթիռային համալիր է: Նախատեսված է ինքնաթիռների, ուղղաթիռների, թեւավոր հրթիռների, անօդաչու թռչող սարքերի ոչնչացման համար: Խոցման հեռավորությունը՝ 500 մ-6 կմ: Թիրախի խոցման բարձրությունը՝ 10-ից 3500 մետր։ Քաշը՝ 19 կգ։