Ժամը 15.30-ի դրությամբ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ է բերվել 183 քաղաքացի: Նշենք, որ այս րոպեներին էլ ցուցարարները շարունակում են Երևանի տարբեր հատվածներում իրենց երթը, վարորդները միանում են նրանց՝ թողնելով մեքենաները փողոցներում: Ոստիկանները շարունակում են բերման ենթարկել քաղաքացիներին: Ուշագրավն այն է, որ ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին տարբեր փողոցներից, բայց ոչ Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթի մասնակիցներից: