ՀՀ նախկին արտգործնախարար, ընդդիմադիր նախկին պատգամավոր, ներկայումս Դանիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հաղթել է ՄԻԵԴ-ում. նրա բողոքն ընդդեմ ՀՀ բավարարվել է: Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր դեսպանին կվճարի 2000 եվրո բարոյական փոխհատուցման և 500 եվրո դատական ծախսերի համար: Հիշեցնենք, VERELQ-ը գրել էր, որ Որպես Արտաքին գործերի նախկին նախարար և «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման առաջնորդ Ալեքսանդր Արզումանյանը բողոքարկել է իրեն կալանքի տակ պահելու հանգամանքը՝ «փողերի լվացման» գործով։ Արզումանյանը ձերբակալվել էր 2007 թվականի մայիսին և կալանավորվել ապօրինի եկամուտների օրինականացման կասկածանքով։ Դատարանը կալանքի որոշման հիմքում դրել է հանցանքի վտանգավորության, կրկնահանցագործության եւ իրավապահներից թաքնվելու հիմքերը։ Նրա կալանքն անընդհատ երկարաձգվել է մինչև 2007-ի սեպտեմբեր, որից հետո խափանման միջոցը փոխվել է հանրապետությունից չբացայակելու ստորագրությամբ։ Արզումանյանը, ըստ հայցի, համարում է, որ խախտվել են Ազատության և անձնական անձեռնմխելիության, ողջամիտ ժամկետում դատական քննության իրավունքները։ 2007թ-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ «Վահան Շիրխանյանը և Ալեքսանդր Արզումանյանը գտնվել են Մոսկվայում և, համաձայնության գալով 2005 թվականից ֆինանսական զեղծարարության համար հետախուզման մեջ գտնվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Լևոն Մարկոսի հետ, կասկածելի ծագում ունեցող գումար են տեղափոխել Հայաստան»: Ալեքսանդր Արզումանյանը չի ընդունել մեղադրանքը։ Նշենք նաև, որ Արզումանյանը դեսպան է նշանակվել 2017 թվականին: