Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ կառավարության ծրագիրը եւ այն սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Արդեն հունիսի 7-ին Նիկոլ Փաշինյանը Ազգային Ժողովին կներկայացնի իրենց թիմի ծրագիրը:Ծրագրում ամրագրված է նաև Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստւթյան հարցը, որի կոնտեքստում է ռեյտինգային համակարգից հրաժարվելը: Ըստ այդմ, գործադիրը որոշում կայացրեց հունիսի 7-ին, ժամը 11:00-ին ԱԺ հատուկ նիստ հրավիրել, որի օրակարգում կառավարության ծրագրին հավանություն տալու հարցն է:Ավելի վաղ Հանրապետական կուսակցության պատգամավորները հայտարարել էին, որ կընդունեն Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը: