10.09.2026
Աշխատանքներ են տարվում ինժեներական քաղաքի ստեղծման ուղղությամբ
prev Նախորդ նորություն

Ռոբերտ Քոչարյանի գրավի միջնորդությունը քննող դատավորը ինքնաբացարկ հայտնեց

ՀՀ երկրորդ նախագահ եւ Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի գրավի միջնորդությունը քննող դատավոր Նելլի Բաղդասարյանը ինքնաբացարկ հայտնեց:


Դատավորն, այսպիսով, բավարարեց քննիչի եւ հսկող դատախազների երեկ ներկայացված միջնորդությունը՝ ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ:


Վերաքննիչ քրեական դատարանը դեկտեմբերի 7-ին որոշեց անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը, ինչից հետո Քոչարյանը կալանավորվեց: Պաշտպանները Վերաքննիչի այս որոշումը արդեն իսկ բողոքարկել են Վճռաբեկ դատարան: Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար:


Առաջին ատյանի դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը, սակայն Վերաքննիչ դատարանի որոշումից հետո Քոչարյանն ազատ էր արձակվել բացառապես անձեռնմխելիության հիմքով:


Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին բեկանել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը, եւ գործն ուղարկվել էր նույն դատարան՝ նոր քննության:


 

Զոհրաբ Մնացականյանի և Մայք Պոմպեոյի ֆիքսված հանդիպում օրակարգում չկա. ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ