21.04.2025
Ռոբերտ Քոչարյանի գրավի միջնորդությունը քննող դատավորը ինքնաբացարկ հայտնեց
prev Նախորդ նորություն

Զոհրաբ Մնացականյանի և Մայք Պոմպեոյի ֆիքսված հանդիպում օրակարգում չկա. ԱԳՆ

Այս պահին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի ֆիքսված հանդիպում նախարարի օրակարգում չկա: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:


Նա նաև հորդորել է նմանատիպ հանդիպումների մասին տեղեկությունների դեպքում հիմնվել պաշտոնական աղբյուրների վրա:


«Ցանկանում եմ հիշեցնել, որ ԱԳ նախարարի՝ իր գործընկերների հետ հանդիպումների նշանակման դեպքում հանրությունը, ըստ կարգի, տեղեկացվում է: Խնդրում եմ նմանօրինակ հարցերում հիմնվել պաշտոնական աղբյուրների վրա», - նշել է նա:


Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ VERELQտեղեկացրել էր, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը տեղեկացրել էր, որ նախապատրաստվում է Զոհրաբ Մնացականյան - Մայք Պոմպեո հանդիպումը: «Այն տեղի կունենա շուրջ երկու ամսից, Վաշինգտոնում: Սա հայ-ամերիկյան լճացած հարաբերություններում կարող է լուրջ խթան հանդիսանալ, եթե երկկողմ օրակարգը վերաիմաստավորվի: Նման ձևաչափի (Պետքարտուղար-ԱԳ նախարար պետդեպում) հանդիպում վերջին անգամ տեղի է ունեցել 2013թ.»,- Facebook-ի իր էջում գրել էր Սարգսյանը:


 

ԱԺ երրորդ փոխնախագահը կլինի ԲՀԿ-ից. Արարատ Միրզոյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան