Նախապատրաստվում է Մնացականյան-Պոմպեո հանդիպումը. ԱԳՆ-ի արձագանքը
Նախապատրաստվում է Զոհրաբ Մնացականյան - Մայք Պոմպեո հանդիպումը: Այս մասին գրում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
«Այն տեղի կունենա շուրջ երկու ամսից, Վաշինգտոնում: Սա հայ-ամերիկյան լճացած հարաբերություններում կարող է լուրջ խթան հանդիսանալ, եթե երկկողմ օրակարգը վերաիմաստավորվի:
Նման ձևաչափի (Պետքարտուղար-ԱԳ նախարար պետդեպում) հանդիպում վերջին անգամ տեղի է ունեցել 2013թ.»,- Facebook-ի իր էջում գրել է Սարգսյանը:
ԱԳՆ-ից հայտնում են, որ այս պահի դրությամբ Մնացականյան-Պոմպեո ֆիքսված հանդիպում նախարարի օրակարգում չկա:
"Ցանկանում եմ հիշեցնել, որ ԱԳ նախարարի՝ իր գործընկերների հետ հանդիպումների նշանակման դեպքում հանրությունը, ըստ կարգի, տեղեկացվում է, և խնդրում եմ նմանօրինակ հարցերում հիմնվել պաշտոնական աղբյուրների վրա", - VERELQ-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: