25.11.2024
Զոհրաբ Մնացականյանի և Մայք Պոմպեոյի ֆիքսված հանդիպում օրակարգում չկա. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

ԱԺ երրորդ փոխնախագահը կլինի ԲՀԿ-ից. Արարատ Միրզոյան

Ազգային ժողովի երրորդ փոխնախագահի պաշտոնը կլինի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:


Վերջինս, հիշեցնենք, կզբաղեցնի ԱԺ նախագահի պաշտոնը:  


Միրզոյանը նշեց, որ իրենք չպիտի գնան ընդդիմադիր խմբակցություններից որևէ մեկին նախընտրություն տալու ճանապարհով, ինչը կօգնի խուսափել հետագա շահարկումներից: Իսկ նախընտրությունը, ասաց նա, իրենց քվեարկությամբ տվել են հենց ՀՀ ընտրողները.


«Իմ մոտեցումն է չխախտել այդ համամասնությունը և չխախտել ժողովրդի քվեարկությամբ ձևավորված ուժերի հարաբերակցությունը: Եթե կա մի ընդդիմադիր խմբակցություն, որը մյուսից առավել մեծ թվով պատգամավորական մանդատներ ունի, ապա, կարծում եմ, շատ տրամաբանական է, որ հենց այդ ավելի մեծ ընդդիմադիր խմբակցությանն էլ կհասնի Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնը»,- ասաց Միրզոյանը:


Հիշեցնենք, ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որը հավաքած ձայներով ապագա խորհրդարանում մեծությամբ երրորդ խմբակցությունն է, հայտարարեց, որ Մանե Թանդիլյանին առաջադրելու է ԱԺ փոխնախագահի պաշտոնում: Իր հերթին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարեց, որ կունենա իր թեկնածուն, սակայն այս պահի դրությամբ պաշտոնապես որևէ անուն չի հնչեցրել:


Ըստ մամուլի, թեկնածուները մի քանիսն են՝ Նաիրա Զոհրաբյան, Վահե Էնֆիաջյան, Միքայել Մելքումյան: