21.04.2025
Մամուլ. «Լուսավոր Հայաստանը» առաջարկում է  ԵԱՏՄ հարցերով ԱԺ մշտական հանձնաժողով ստեղծել
prev Նախորդ նորություն

Ղազախստանի ՆԳ նախարարն ու ՀՀ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցությունը

Հունվարի 9-ին տեղի է ունեցել Ղազախստանի ներքին գործերի նախարար Կալմուհանբեթ Քասիմովի հանդիպումը այդ երկրում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանի հետ: Այս մասին հայտնում է Ղազախստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:

Կողմերը մտքեր են փոխանակել հանցավորության դեմ պայքարի, ինչպես նաև հասարակական կարգի ու անվտանգության պահպանման ոլորտներում հայ-ղազախական համագործակցության ներկա իրավիճակի ու զարգացման հեռանկարների շուրջ:

Նախարարն ու դեսպանը պատրաստակամություն են հայտնել շարունակել երկկողմ փոխգործակցության ամրապնդումը փոխշահավետ ուղղություններով:

«Հանդիպումն անցել է փոխըմբռնման և կառուցողական երկխոսության մթնոլորտում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Սեր ու համերաշխություն գոռալով արյունոտ ձեռքերը չեն մաքրվում. Միխայիլ Աղաջանով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար