28.12.2025
Նախագահի թեկնածուների առաջադրումը տեղի կունենա փետրվարի վերջին տասնօրյակում
22.01.2018
Նախագահի թեկնածուների առաջադրումը տեղի կունենա փետրվարի վերջին տասնօրյակում

Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուների առաջադրումը տեղի կունենա փետրվարի վերջին տասնօրյակի ընթացքում, իսկ վարչապետի թեկնածուների առաջադրումը` ապրիլի 9-16-ն ընկած ժամանակահատվածում: Այս մասին Արմենպրեսին պարզաբանել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: Նա նշել է, որ ըստ ժամանակագրության՝ առաջինն ընտրվելու է հանրապետության նախագահը՝ մարտի 2-ին: «Ընտրությունից հետո որոշակի ժամանակահատված նորընտիր նախագահը չի ստանձնի իր լիազորությունները, որովհետև գործող նախագահի լիազորություններն ավարտվում են ապրիլի 9-ին: Այդ օրը ԱԺ հատուկ նիստում ՀՀ ընտրված 4-րդ նախագահը կստանձնի իր լիազորությունները: Այդ նույն օրը կառավարությունը կներկայացնի հրաժարական»,- պարզաբանեց Արփինե Հովհաննիսյանը: Ըստ Սահմանադրության, ապրիլի 9-16-ն ընկած ժամանակահատվածում Ազգային Ժողովի խմբակցությունները կներկայացնեն վարչապետի թեկնածու: Ինչից հետո ԱԺ հաջորդ նիստում՝ մայիսի առաջին շաբաթ, տեղի կունենա վարչապետի ընտրությունը խորհրդարանում, որը տեղի է ունենալու ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: