Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Բրյուսելում Հայաստան-ԵՄ խորացված համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը: Նրա խոսքով, Ռուսաստանը զարգացնում է հարաբերությունները Հայաստանի հետ և անում դա փոխշահավետ պայմաններում: «Միաժամանակ մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր երկիր իր ներքին ու արտաքին քաղաքական հետաքրքրություններն ու առաջադրանքներն ունի և հարգանքով ենք վերաբերվում այդ ամենին: Յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում արտաքին քաղաքական միջոցառումների շրջանակը, որոնք համապատասխանում են իր երկրի պահանջներին ու հետաքրքրություններին»,- հավելել է Զախարովան: