4.09.2025
Սկսեց գործել Երևան-«Զվարթնոց» օդանավակայան փորձնական երթուղին. կլինեն փոփոխություններ
14.06.2017
Սկսեց գործել Երևան-«Զվարթնոց» օդանավակայան փորձնական երթուղին. կլինեն փոփոխություններ

Հունիսի 14-ին՝ առավոտյան ժամը 10:00-ից, սկսեց գործել Երևան-«Զվարթնոց» օդանավակայան և հակառակ ուղղությամբ փորձնական երթուղին: Այն կաշխատի շուրջօրյա՝ 24 ժամ, յուրաքանչյուր ժամը մեկ։ Երթուղային ավտոբուսով «Զվարթնոց» օդանավակայան մեկնող առաջին ուղևորները լրագրողներն ու ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչներն էին: ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն՝ Երևան-«Զվարթնոց» օդանավակայան և հակառակ ուղղությամբ փորձնական երթուղին կազմակերպել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը VERELQ-ի հետ զրույցում ասաց, որ ուղեւորափոխադրումները կիրականացվեն փորձնական եղանակով, որից հետո հնարավոր է ճշգրտումներ կատարվեն երթուղու աշխատանքում: «Սա փորձնական երթուղի է: Այն դեռ հնարավոր է փոփոխություններ կրի: Աշխատելու են փոքր և մեծ ավտոբուսներ: Աշխատանքի ընթացում դեռ ճշգրտումներ կկատրվան», - ասաց նախարարը՝ հավելելով, որ ավտոբուսները գործելու են յուրաքանչյուր ժամը մեկ: «Մեկ ավտոբուս շարժվելու է Երևանի կենտրոնի օդանավակայան, նույն ժամանակում էլ մեկ այլ ավտոբուս օդանավակայանից շարժվելու է Երևանի կենտրոն», - ասաց նա: Նախարարը նշեց, որ այս երթուղով ուղևորափոխադրումներ իրականացնելու համար մրցույթ չի հայտարարվել: «Սա դեռ պիլոտային ծրագիր է: Ընթացքում մենք կհասկանանք բոլոր մանրամասները եւ հետո մրցույթը կհայտարարենք», - ասաց նա՝ հավելելով, որ նախարարությունը հայտարարություն է տարածել, որ նման նախաձեռնությամբ է հանդես գալու և «օրինական դաշտում գործող ընկերություններից պատրաստակամություն են հայտնել մատուցել այս ծառայությունը»: Նշենք, որ ուղևորափախադրումներն իրականացնելում է «Էլիտբաս» ավտոբուսների եվ միկրոավտոբուսների վարձույթի ծառայություն մատուցող ընկերությունը: Ուղևորափոխադրումները կիրականացվեն Հանրապետության հրապարակի շատրվաններին հարակից` գծանշումներով առանձնացված տարածքից, ավտոբուսներով և միկրոավտոբուսներով, որոնք կահավորված են օդորակիչներով և օդափոխիչներով։ Փոխադրավարձը մեկ ուղևորի համար 300 դրամ է։