Թբիլիսում ընթացող շախմատի աշխարհի Գավաթի խաղարկության եզրափակչի թայ-բրեյքում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով հաղթել է չին Դին Լիժենին նաև երկրորդ պարտիայում և հռչակվել է Աշխարհի Գավաթակիր: Հայ գրոսմայստերը դարձավ միակ շախմատիստը, որը հաղթել է Գավաթի խաղարկությունում երկու անգամ: Հիշեցնենք, Արոնյանն առաջին անգամ աշխարհի գավաթակիր դարձել էր 12 տարի առաջ` 2005 թվականին: