Ռուսաստանը և Բելառուսը Հայաստանի ռազմական տեխնիկան ներքին գներով կնորոգեն: Այս մասին Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը: Փոխնախարարը ներկայացրեց «Պաշտպանական համակարգի» ռուս-բելառուսական ֆինանսաարդյունաբերական խմբին Հայաստանի անդամակցության համաձայնագիրը, որտեղ ամրագրվում է այդ նորմը: Ըստ Զաքարյանի, այսուհետ Ռուսաստանը և Բելառուսը կկարողանան Հայաստանի տեխնիկայի վերանորոգումը ներքին գներով կատարել: Ի դեպ, այս երկրների պատվերները կարող են իրականացնել նաեւ ռազմական արդյունաբերության հայկական ձեռնարկությունները, որոնք եւս կմիանան այս համակարգին: