5.09.2025
Հայկական կողմը բանակցությունների կողմնակից է. Նալբանդյան
06.07.2017
Հայկական կողմը բանակցությունների կողմնակից է. Նալբանդյան

Հայաստանը երբեք չի հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հարցով հանդիպումներից՝ թե՛ ամենաբարձր մակարդակով, թե՛ ԱԳ նախարարների մակարդակով: Որպես ապացույց՝ առաջիկա օրերին բացառված չէ հերթական հանդիպումը ԱԳ նախարարների մակարդակով: Այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Հայկական կողմը բանակցությունների կողմնակից է»,- ընդգծեց նա: Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի երեկ տարածած հայտարարությանը, որում անդրադարձ էր արվում հուլիսի 4-ին շփման գծում հերթական սրացմանը և Ադրբեջանի սադրանքին, Նալբանդյանը նշեց, որ  համանախագահները պետք է արձագանքեին, ինչն էլ արեցին: «Մինչ այդ արձագանքը մենք խոսել էինք ԵԱՀԿ համանախագահների և Կասպրշիկի հետ», - տեղեկացրեց նա: Հարցը, թե այս պահին ի՞նչ փաստաթուղթ կա, որի շուրջ աշխատում են կողմերը, ՀՀ ԱԳ նախարարի կողմից մնաց անպատասխան: