Մոսկվայի և Երևանի հարաբերություններն այնքան էլ անամպ չեն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Մոսկվա թվով 4-րդն է թավշյա հեղափոխությունից հետո, փոխանցում է ng.ru-ն:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտին-Փաշինան հանդիպում նախատեսված չէ, քանի որ ՌԴ նախագահն ուրբաթ օրն ունի հագեցած գրաֆիկ:
Կան որոշակի նախանշաններ, որ Մոսկվայի և Երևանի հարաբերություններն այնքան էլ անամպ չեն: Ռուսական կողմը, ըստ «Նեզավիսիմայա գազետայի» աղբյուրների, դեռևս բավարար չափով չի վստահում ՀՀ-ի նոր իշխանություններին:
Մոսկվայի ուշադրությունից չեն վրիպել այն հայտարարությունները, որ ՀՀ պատրաստվում է ռազմական կապեր հաստատել Չինաստանի կամ Շվեդիայի հետ:
Վստահություն չեն ներշնչում նաև ՀՀ-ում գտվող ռուսական տնտեսական օբյեկտներում իրականացվող ստուգումները: Բացի այդ, քրեական գործեր են հարուցվել ռուսական շրջանակների հետ սերտ կապեր ունեցող նախկին պաշտոնյաների նկատմամբ, մասնավորապես ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ով, ըստ լուրերի, ընկերական կապեր ունի Պուտինի հետ: