27.11.2024
Գազի սակագնի հարցն ավելի ճիշտ կլինի կարգավորել ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Ալիևի հետ հանդիպումից ոչ մի արդյունք չկա եւ ես չեմ կարող բանակցել Արցախի փոխարեն. Փաշինյան

Ես չեմ կարող բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի անունից, կարող եմ բանակցություններ վարել Հայաստանի Հանրապետության անունից։ Ամեն ինչ այդպես էլ տեղի է ունենում: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Մոսկվայում տեղի ունեցած ճեպազրույցի ժամամակ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իր բանակցությունների մասին հարցին:


Նրա խոսքով, բոլոր այն հայտարարությունները, որ ես հրապարակավ արել եմ, իհարկե, բոլոր հարցերին մեր հանդիպման ընթացքում անդրադարձել ենք։


«Բոլոր այն հայտարարությունները, որ ես հրապարակավ արել եմ, իհարկե, բոլոր հարցերին մեր հանդիպման ընթացքում անդրադարձել ենք։ Բազմիցս եմ ասել, որ այդ բանակցություններում ներկայացնում եմ, կարող եմ ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը, այդ բանակցություններում չեմ կարող ներկայացրել Արցախի Հանարպետությունը՝ այն պարզ պատճառով, որ Ղարաբաղի քաղաքացիները չեն մասնակցում Հայաստանի ընտրություններին, այսինքն՝ նրանք ինձ չեն ընտրել որպես վարչապետ։ Նրանք ընտրում են իրենց նախագահին և իրենց խորհրդարանը։ Այդ պատճառով ես չեմ կարող բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի անունից, կարող եմ բանակցություններ վարել Հայաստանի Հանրապետության անունից։ Ամեն ինչ այդպես էլ տեղի է ունենում»։


Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը ոչ պաշտոնական հանդիպում ունեցան շաբաթասկզբին՝ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում:


Լրագրողներից մեկի հարցին, թե ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Դավոսում՝ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը, Փաշինյանը նշեց. «Ոչ մի արդյունք չկա, դա պարզապես հերթական շփումն էր: Ոչ ես, ոչ Ալիևը չէինք սպասում ոչ մի արդյունք այդ հանդիպումից: Մենք խոսել ենք ԼՂ հիմնախնդրի մասին, դա ոչ պաշտոնական հանդիպում էր»: