24.12.2024
Զենքի օգտագործման կանոնների խախտման պատճառով մահացել է զինծառայող. ԼՂ ՊԲ
18.03.2016
Զենքի օգտագործման կանոնների խախտման պատճառով մահացել է զինծառայող. ԼՂ ՊԲ

Մարտի 17-ին եւ լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց: Ինչպես այսօր տեղեկացրել են Արցախի պաշտպանության նախարարությունից, ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու համար դիմել են թիրախային պատժիչ գործողությունների: Մարտի 17-ին՝ ժամը 17:30- ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման պատճառով մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997 թվականին ծնված Հովհաննես Ռազմիկի Հարությունյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին: