25.11.2024
Մարտի 1-ի պատասխանատուն Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցներն են. ՀՀԿ խոսնակ
prev Նախորդ նորություն

Վլադիմիր Կարապետյանը նշանակվեց վարչապետի մամուլի քարտուղար. Փաշինյանը որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանին կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար նշանակելու մասին:


«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝


Վլադիմիր Կարապետյանին նշանակել վարչապետի մամուլի քարտուղար», - ասված է Փաշինյանի որոշման մեջ:


Ավելի վաղ Վլադիմիր Կարապետյանն իր Facebook-յան էջում հայտնել էր, որ մի քանի օր առաջ ստացել է վարչապետի առաջարկությունը՝ գլխավորելու իր մամուլի ծառայությունը: «Եթե ասեմ՝ անսպասելի էր, ոչ մի բան ասած չեմ լինի», - նշել էր նա ու հայտնել որ ընդունել է առաջարկությունը:


«Ընդունեցի առաջարկությունը: Առաջին հերթին խորհրդակցեցի իմ համախոհ ընկերների հետ Կոնգրեսի գրասենյակում: Ավելորդ է ասել, որ ունեցա աջակցություն և լիակատար ըմբռնում:


Պետական ծառայությունը ենթադրում է որոշ գրված և չգրված սահմանափակումներ, դրանցից է կուսակցական գործունեությունը և ես որոշել եմ կասեցնել այն պետական ծառայության ընթացքում:


Ինձ համար պատիվ է վերադառնալ պետական ծառայություն: Շնորհակալ եմ վարչապետ Փաշինյանին նման առաջարկի համար», - ասված էր նրա գրառման մեջ: