25.11.2024
Երեւանում տղամարդը կացնով ներխուժել է VTB բանկ
prev Նախորդ նորություն

Մարտի 1-ի պատասխանատուն Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցներն են. ՀՀԿ խոսնակ

Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների պատասխանատուն Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցներն են: Ինչ-ինչ պատճառներով Հայաստանի առաջին նախագահի կողմնակիցների գործողություններին իրավական եւ քաղաքական գնահատական չի տրվում: Այս մասին ասուլիսում հայտարարեց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:


Բանախոսը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի եւ նրա կողմնակիցների քաղաքականությունը պոպուլիստական բնույթ է կրում: Հայաստանի դատաիրավական համակարգն այսօր խայտառակ վիճակում է և Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված քրեական գործը ոչ այլ ինչ են, քան քաղաքական հետապնդում: 


«Ի՞նչ արդար արդարադատության մասին կարելի է խոսել, երբ ՀՔԾ պետք է ասում վարչապետին, որ պետք է մի քանի օր պահել Յուրի Խաչատուրովին, որ նա խելքի գա»,- ասաց Շարմազանովը։


Վատ է իրավիճակը, ըստ նրա, նաև քաղաքական դաշտում, քանի որ ԱԺ-ում ընդդիմություն եթե գոյություն էլ ունի, ապա ֆորմալ առումով: Եվ ինքը ո՛չ «Բարգավաճ Հայաստան», ո՛չ էլ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչների շուրթերից վերջին ամիսներին իրական քննադատություն չի լսել:  


«1990 թվականից սկսած առաջին անգամ Հայաստանի խորհրդարանում չկա ընդդիմություն, իսկ պատգամավորների 85 տոկոսը հայտնի չեն բնակչությանը, այդ թվում `քաղաքական գործիչներին եւ լրատվամիջոցներին: Իսկ մեր իշխանության տարիներին խորհրդարանում կային այնպիսի անհատականություններ, ինչպիսիք էին Արմեն Աշոտյանը, Արփինե Հովհաննիսյանը, Էդուարդ Շարմազանովը, Րաֆֆի Հովհաննիսյանը և մյուսները, որոնք կարեւոր դերակատարություն ունեցան երկրի քաղաքական կյանքում», - շեշտեց Շարմազանովը: