26.11.2024
ՀՀ-ի ձայնը ՀԱՊԿ-ում լսելի է դարձել. բա ինչո՞ւ Երևանը կորցրեց գլխավոր քարտուղարի պաշտոնը
prev Նախորդ նորություն

Ես հույս ունեմ, որ տարեվերջին ռուսական գազի գինը կնվազի. Փաշինյան

«ԵվրԱզԷՍ»-ի տարածքում ռուսական գազի գինը անչափ զգայուն հարց է: ՌԲԿ հեռուստաալիքի հետ հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Նա նշել է, որ կարեւոր է այն պայմանավորվածությունը, որ 2019 թվականին Հայաստանի սպառողների համար գազի գինը չի փոխվելու. «Մենք քննարկումները կշարունակենք այս տարվա ընթացքում, որ գազի գնի հարցում համաձայնության հասնենք»:


Հարցին, թե հնարավո՞ր է, որ տարեվերջին Հայաստանում գազի գինը բարձրանա, Փաշինյանը նշել է. «Իսկ ինչո՞ւ եք այդպես կարծում: Ես հույս ունեմ, որ հակառակը՝ կլինի գների նվազում»:


Հիշեցնենք, որ «Գազպրոմի» հայտարարության համաձայն՝ 2019 թվականի հունվարի 1-ից Վրաստանի եւ Հայաստանի սահմանին ռուսական գազի գինը հազար խոր.մետրի դիմաց կազմում է 165 դոլար: 2018 թվականին Հայաստանի համար գազի գինը հազար խոր. մետրի դիմաց կազմում էր 150 դոլար: