22.04.2025
Ես հույս ունեմ, որ տարեվերջին ռուսական գազի գինը կնվազի. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Ակնկալում ենք սերտ համագործակցություն մեր գործընկերների հետ. նախագահը՝ Յոհաննես Հանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի գլխավորած պատվիրակությանը:


Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Եվրամիության աջակցությունը մեր երկրի ժողովրդավարական գործընթացներին և վստահություն է հայտնել, որ այցը դրական նշանակություն կունենա համագործակցության հետագա ընդլայնման համար:


«Կարծում եմ` շատ օգտակար կլինի այսօր ավելի շատ խոսել ոչ թե անցյալի, այլ ապագայի մասին»,- ընդգծել է նախագահը և շարունակել. «Ամեն օրը՝ այսօրը, վաղը, ի վերջո, դառնում են անցյալ, և եթե մենք տքնաջան չաշխատենք այն ավելի լավը դարձնելու համար, կվատնենք ամենաթանկարժեքը, որն ունի մարդկությունը՝ ժամանակը»:


Յոհաննես Հանն իր հերթին ասել է, որ մեծ նշանակություն են տալիս Եվրամիություն-Հայաստան հարաբերություններին և եկել են՝ լսելու, թե ինչ ծրագրեր կան և հասկանալու, թե ինչպես կարող են աջակցել:


Նախագահ Սարգսյանն առաջարկել է հատկապես մեծ ուշադրություն հատկացնել ապագային՝ 21-րդ դարի տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ծրագրերին՝ ընդգծելով, որ խոսքը ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների, այլև տարբեր ոլորտներում արհեստական բանականության օգտագործման մասին է:


Նշելով, որ իր ցանկությունն է, որպեսզի Հայաստանը լինի ժամանակակից և դինամիկ երկիր՝ նախագահ Սարգսյանը ասել է.«Ցանկացած ոլորտում ինչ-որ անելու ենք, պետք է լինի միայն որակյալ: Եվ այստեղ է, որ ակնկալում ենք մեր գործընկերների աջակցությունը և սերտ համագործակցությունը նրանց հետ»:


 

Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին դեռ շատ եք երանի տալու. Շարմազանով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան