26.11.2024
ՌԴ փոխարտգործնախարարը կայցելի Երեւան. նախատեսվում է հանդիպում Մնացականյանի հետ
prev Նախորդ նորություն

ՀՀ-ի ձայնը ՀԱՊԿ-ում լսելի է դարձել. բա ինչո՞ւ Երևանը կորցրեց գլխավոր քարտուղարի պաշտոնը

Հայաստանում իշխանափոխությունից հետո ՀԱՊԿ-ում Երեւանի ձայնն ավելի լսելի է դարձել: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԲԿ հեռուստաալիքին տված հարցազրույցում:


Նա նշել է, որ ՀԱՊԿ-ում կնֆլիկտ տեղի չի ունեցել անգամ այն բանից հետո, երբ Հայաստանը հետ է կանչել Մարտի 1-ի գործով մեղադրվող Յուրի Խաչատուրովին այդ պաշտոնից: «Մենք կոնֆլիկտ չենք ունեցել, այլ քննարկել ենք ՀԱՊԿ-ի համար կարեւոր է հարցեր: Մենք քննարկում ենք կառույցի էությունը, թե ինչ է այն իրենից ներկայացնում, ինչ պարտականություններ ունեն երկրները կազմակարպությունում եւ հակառակը: Եվ ինչ պարտականություններ ունեն երկրներն իրենց գործընկերների առջեւ», - ասել է նա:


Հարցին՝ լսելի է եղել արդյոք նա այս ընթացքում եւ արդյոք Հայաստանի ձայնը ՀԱՊԿ-ում ավելի ծանրակշիռ է դարձել, Փաշինյանը պատասխանել է, որ երկխոսությունը շարունակվում է. «Ես կարող եմ հստակ ասել, որ Հայաստանի ձայնն ավելի լսելի դարձավ եւ շատ կառուցողական գործընթաց է ընթանում»:


Ինչ վերաբերում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հարաբերություններին, ապա, ըստ Փաշինյանի, նրանց միջեւ ընդհարում չի եղել: «Ես դա ընդհարում չէի անվանի: Դա հարցերի քննարկում էր»:


Հայաստանում իշխանափոխությունից հետո պաշտոնական Երեւանը փաստացի կորցրեց ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը, երբ հետ կանչեց Խաչատուրովին: Հայկական կողմի բոլոր փորձերը պահպանել այդ պաշտոնը մինչեւ նախատեսված 2019 թ-ի վերջի ավարտը, հաջողությամբ չպսակվեցին: Այժմ քննարկվում է Բելառուսի թեկնածու նշանակման հարցը, որին համաձայնություն չի տվել միայն Հայաստանը: