24.12.2024
Երևանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին դիմավորեցին ցույցով
09.04.2016
Երևանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին դիմավորեցին ցույցով

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՀՀ ԱԳՆ-ում են: նրանց դիմավորել են բողոքի բազմամարդ ցույցով: Ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ «Ճանաչում», «Ազատ Արցախ», «Ղարաբաղը մենք ենք»: Նրանք իրենց բողոքն են արտահայտում Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հարցում միջազգային հանրության անտարբերության, Միսնկի խմբի համնախագահների կողմից ոչ հասցեական գնահատականների դեմ: Համանախագահները առանց արձագանքելու մտել են ԱԳՆ: ԱԳՆ շենքի մոտ ցուցարարները նաև իրենց ցավակցությունը հայտնեցին զոհված զինվորների համար և հայտարարեցին՝ հպարտանում են, որ մաս են կազմում նման ժողովրդի: «Փա՛ռք հայոց զինվորին», «փա՛ռք հայոց մայրերին», «Արցախը պետք է դառնա բանակցությունների կողմ», վանկարկում էին նրանք: «Մեզ դիտում են այն զինվոր հերոսների ծնողները, ում կյանքի գնով ապացուցեցինք, որ հայը տեղում է, միանալ բողոքի ընդվզմանը, և ասենք, որ հայը միշտ պայքարելու է հանուն հայրենիքի»,-ասաց ցուցարարներից մեկը։