Ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում հակառակորդը կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 120 անգամ՝ օգտագործելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, 60 (3 արկ), 82 (4 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՀԱՆ-17 տիպի նռնականետ (57 արկ) եւ ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք (11 կրակոց): ԼՂՀ ՊԲ-ը հայտնում է, որ շփման գծի հյուսիսարեւելյան (Մարտակերտ) ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ անարդյունավետ կիրառել է նաեւ SPIKE տիպի հակատանկային կառավարվող հրթիռ (1 հատ): Նախորդ գիշեր անհանգիստ էր նաև հայ-ադրբեջանական սահմանին՝ Տավուշի մարզի ուղղությամբ: Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ-ը, ադրբեջանական կողմը բազմիցս անկանոն կրակ է արձակել հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից: