Բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որ ավելի վաղ ձերբակալվել էր Մինսկում Ադրբեջանի պահանջով, բողոքարկել է Բելառուսի դատախազության` իրեն Ադրբեջանին արտահանձնելու որոշումը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Մինսկի քաղաքային դատարանի նախագահի օգնականը: Նիստը կկայանա հունվարի 26-ին: Դատարանում պարզաբանել են, որ արտահանձնման որոշումը չի կատարվի մինչև որոշում չկայացվի: