10.05.2025
ՊՆ. Հայաստանը Սիրիա կառաքի մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը
30.01.2017
ՊՆ. Հայաստանը Սիրիա կառաքի մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը շաբաթ օրը Երևանում հանդիպում է անցկացրել ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Ռուսլան Ցալիկովի հետ: Հանդիպմանը քննարկվել են հայ-ռուսական երկկողմ համագործակցության օրակարգի ընթացիկ հարցերի գրեթե ամբողջ ծավալը` ռազմական և ռազմատեխնիկական ուղղություններով, ինչպես նաև նախանշվել են հեռանկարային քայլերը: ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը տեղեկացրել է, որ Գյումրի` ՌԴ 102-րդ ռազմակայան այցելության ընթացքում ստուգել է զորախմբի օբյեկտները, նյութատեխնիկական բազան, ենթակառույցները, սոցիալ-կենցաղային պայմանները: ՀՀ պաշտպանության նախարարն իր հերթին նշել է, որ հայ-ռուսական համագործակցությունը և ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայանը տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովման կարևոր գործոններ են: Վիգեն Սարգսյանը հայտնել է նաև, որ հայկական կողմը պատրաստ է շարունակելու Սիրիայում մարդասիրական օգնության ցուցաբերման առաքելությունը և մոտակա օրերին պատրաստ կլինի առաքման հայկական օգնության հերթական խմբաքանակը: Նշենք, որ ռուս պաշտոնյան Հայաստանի Հանրապետություն էր ժամանել ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ անցկացված հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու նպատակով: