10.05.2025
Դավիթ Տոնոյանը՝ ԱԻ նախարար
06.02.2017
Դավիթ Տոնոյանը՝ ԱԻ նախարար

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնող Դավիթ Տոնոյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով Դավիթ Տոնոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար: Այսօր օրվա երկրորդ կեսին նորանշանակ նախարարը կհանդիպի ԱԻՆ աշխատակազմի հետ: Դավիթ Տոնոյանը ծնվել է 1967թ. դեկտեմբերի 27-ին: 1991թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը, 1997թ.՝ Ռուսաստանի Դաշնության ռազմադիվանագիտական ակադեմիան: 1992-1994 թթ. ծառայել է ՀՀ ՆԳՆ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում, 1994թ. զինվորական ծառայության է անցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում՝ որպես բաժնի պետ։ 1997թ. ծառայության է անցել ՀՀ ՊՆ-ում՝ որպես սպառազինության վարչության սպա։ 1998-2004 թթ. ծառայել է ՆԱՏՕ-ի գործողությունների դաշնակցային հրամանատարության շտաբին կից՝ տարբեր պաշտոններում։ 2004-2007 թթ. եղել է ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ։ 2007-2008 թթ. զբաղեցրել է ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության եւ պաշտպանական ծրագրերի վարչության պետի պաշտոնը: 2008-2010 թթ. եղել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ։ 2010թ. հոկտեմբերի 2-ից զբաղեցնում էր ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: - See more at: