Օգոստոսի 20-ին` ժամը 16.20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է զինծառայող Անդրանիկ Արմենի Մկրտչյանի դին՝ ծնոտի շրջանում ստացած հրազենային վիրավորումով (ծնված 1991թ., Ապարանի ԶԿ): ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում սպայի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մեղրիում պայմանագրային զինծառայող է մահացել: Զինծառայողը կապիտան է, և դեպքը եղել է իր առանձնասենյակում: