Փարիզում ընթանող ըմբշամարտի մեծահասակների աշխարհի առաջնությանը հունահռոմեական ոճի ըմբիշ, 80 կգ քաշային կարգում հանդես եկող Մաքսիմ Մանուկյանը հաղթել է Բելառուսի ներկայացուցիչ Ռադիկ Կուլիևին՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչումը: Մանուկյանը որևէ շանս չի տվել մրցակցին՝ փայլուն հաղթանակ տոնելով 5:0 հաշվով և կարիերայի ընթացքում առաջին անգամ դառնալով աշխարհի չեմպիոն: Այսպիսով, աշխարհի առաջնությունում վիճարկվող 8 ոսկիներից 2-ը գալիս են Հայաստան: