25.11.2024
Թևերներս կապելու էին չթողեի՞ն քվեարկեինք․ Մարուքյանն ու Նազարյանը հեռակա բանավիճեցին
prev Նախորդ նորություն

Սանահին վանքի գավթում "եվրո֊բուտկա" են տեղադրում․ Յաշա Սոլոմոնյան

Մինչ մենք ջանք ու եռանդ չենք խնայում՝ հուշարձանների մաքրության և պահպանության համար, որոշները զբաղված են իրենց քաղքենի հոգեկերտվածքով մշակույթը խաթարելով։


Այս մաին իր Facebook-ի էջում գրել է Զբոսավարների Ասոցիացիայի նախագահ Յաշա Սոլոմոնյանը։


"Խնդրեմ։ Սանահնի գավթում "եվրո֊բուտկա" են տեղադրում։


Լավ, ավելի քաղաքակիրթ, հեշտ ու արդար չի՞ լինի վանքի տարածք մուտքը դարձնել վճարովի, քան նման ռաբիս ու փնթի բաներ անել։


Ամեն դեպքում էս զազրելիության հեղինակներին զգուշացնում եմ, որ մենք գալիս ենք...


Մեր մշակույթը ո՛չ Մակունցի մեջ է, ո՛չ էլ առավել ևս՝ Վեհափառի, դա մեզանից յուրաքանչյուրինն է, ամեն մեկինն, ում սիրտը դրա համար ցավում է ու ով դրա արժեքը խորապես հասկանում է", - ասված է նրա գրառման մեջ։