23.12.2024
ԱԳՆ.Գերմանիան մեծ ներդրում ունեցավ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը
02.06.2016
ԱԳՆ.Գերմանիան մեծ ներդրում ունեցավ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը

"Ողջունում ենք Գերմանիայի Բունդեսթագի կողմից հայերի, այլ քրիստոնյա ժողովուրդների դեմ իրականացված ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը", - հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն՝ արձագանքելով է Գերմանիայի Բունդեսթագում հունիսի 2-ին, ընունված Հայոց ցեղասպանության բանաձեւին: «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախագահ Յոախիմ Գայուկի հայտարարությունը՝ Բունդեսթագի կողմից ընդունված այս բանաձեւի հետ միասին, հանդիսանում են Գերմանիայի արժեքավոր ներդրումը ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործում, այլեւ ընդդեմ ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման համամարդկային պայքարում: Մինչ այսօր Գերմանիան եւ Ավստրիան, որպես Օսմանյան կայսրության նախկին դաշնակիցներ, ընդունում են Հայոց ցեղասպանության իրականացման մեջ իրենց պատասխանատվության բաժինը, ապա Թուրքիայի իշխանությունները շարունակում են համառորեն ժխտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանության անհերքելի փաստը։ Միջազգային հանրությունը հարյուր մեկ տարի սպասում է, որ Թուրքիան կառերեսվի իր պատմությանը,- ասել է Նալբանդյանը: Նշենք, որ այսօր՝ հունիսի 2-ին, Գերմանիայի Բունդեսթագում ընդունվել է «101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի ու մյուս քրիստոնյաների ցեղասպանության հիշատակին» անվանումով բանաձեւը, որին դեմ է քվեարկել միայն մեկ պատգամավոր: