25.11.2024
Հովիկ Աբրահամյանի կառավարման տարիներին Մեղրու ազատ տնտեսական գոտին մասնատել ու վաճառել են
prev Նախորդ նորություն

Հարավային Օսիայինախագահ Անատոլի Բիբիլովն ընդունել է Արցախի ԱԳ նախարարին

Փետրվարի 19-ին Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Անատոլի Բիբիլովն ընդունել է Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) պատվիրակությանը՝ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորությամբ։


ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Արցախի ԱԳՆ ղեկավարը գոհունակություն է հայտնել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ձևավորված սերտ համագործակցության կապակցությամբ: Այս համատեքստում նա ընդգծել է գործնական կապերի պահպանման և ամրապնդման կարևորությունը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ կանոնավոր քաղաքական խորհրդակցությունների և բանակցությունների անցկացումը:


Անատոլի Բիբիլովն իր հերթին հույս է հայտնել, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ստորագրված Համաձայնագրի շրջանակներում և, ընդհանուր առմամբ, Հարավային Օսիայի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև կզարգանա երկուստեք փոխշահավետ համագործակցություն:


Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել կրթության, գիտության, մշակույթի, զբոսաշրջության և սպորտի ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման շուրջ: