VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը, որ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում հետախուզման մեջ էր ու Պրահայում հայտնաբերվել էր Ֆրանկլին Գոնսալես անվամբ, վերջերս զանգահարել է Հայաստան: Ըստ մեր աղբյուրների` նա զանգահարել է իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին, ներկայացել ու հայհոյախառն արտահայտություններ հնչեցրել: Նա իրավապահ համակարգի պաշտոնատար այդ անձին ասել է. «Դու ո՞վ եղար, որ ինձ փնտրես, ինձ հետախուզես ու մի հատ էլ բռնել տաս, մոռացե՞լ ես, թե դու ով ես… Գլուխս եք կորցրել, մեկ է` չեմ գալու, դուք ինչ էլ անեք, չեք կարանալու ինձ բերել ստեղից…»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարկիսովի որդին երեկ ազատվել է պաշտոնից։ Արցախի պաշտոնական լրահոսից տեղեկացանք, որ Բակո Սահակյանի հրամանագրով Կարեն Սարգսյանն ազատվել է հատուկ հանձնարարությունների գծով Արցախի նախագահի ներկայացուցչի պաշտոնից՝ «իր դիմումի համաձայն»: Մեզ չհաջողվեց պարզել՝ նրան նոր աշխատանք առաջարկվելո՞ւ է։ Նա հայաստանյան իշխանությունների եւ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանի միջեւ ծագած հակամարտության «զոհն» է՝ զբաղեցնում էր Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության պետի պաշտոնը, բայց ազատվեց, քանի որ ՀՀ իշխանությունը որոշեց ազատել Լեւոն Մնացականյանին՝ նրան տեղափոխելով ԱԻՆ։ Արցախում վրդովված էին այդ տեղափոխություններից, եւ չի բացառվում, որ Սարգսյանը, որը համարվում է Արցախի լավագույն պաշտոնյաներից մեկը, ինքնակամ հեռացած լինի՝ վիրավորված իր հանդեպ վերաբերմունքից»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը, որ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում հետախուզման մեջ էր ու Պրահայում հայտնաբերվել էր Ֆրանկլին Գոնսալես անվամբ, վերջերս զանգահարել է Հայաստան: Ըստ մեր աղբյուրների` նա զանգահարել է իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին, ներկայացել ու հայհոյախառն արտահայտություններ հնչեցրել: Նա իրավապահ համակարգի պաշտոնատար այդ անձին ասել է. «Դու ո՞վ եղար, որ ինձ փնտրես, ինձ հետախուզես ու մի հատ էլ բռնել տաս, մոռացե՞լ ես, թե դու ով ես… Գլուխս եք կորցրել, մեկ է` չեմ գալու, դուք ինչ էլ անեք, չեք կարանալու ինձ բերել ստեղից…»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած խորհրդարանական ընտրություններն էլ անցան, սակայն Հայաստանում ո՛չ օտարերկրյա ներդրումներ կան, ո՛չ ներքին: Ավելին՝ նախկինում սկսված որոշ ծրագրեր անորոշ ժամանակով հետաձգվում են: Պատճառը ներդրողների անվստահությունն է եւ իշխանությունների դրսեւորած անտարբերությունը ներդրողների նկատմամբ: Շատերը բողոքում են, որ եթե նախկինում հնարավոր էր ինչ-որ հարց լուծել բարձրաստիճան պաշտոնյաներին կաշառելով, ապա հիմա ո՛չ կաշառք են վերցնում, ո՛չ էլ գործ են անում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս ՀՀ-ում գտնվող Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի ղեկավարած պատվիրակությունը հանդիպել է ոչ միայն ԱԺ ուժերի, այլեւ որոշ արտախորհրդարանականների հետ: ԱԺ արտաքին կապերով զբաղվող մեր աղբյուրը պատմեց․ «Սա ռուսական էսկադրիլիայի ստուգողական-ճանաչողական այցն էր Հայաստան` հասկանալու, թե ինչ պառլամենտի հետ գործ ունեն իրենք։ Բայց ռուս գործընկերները տարակուսած էին «Իմ քայլի» հետ հանդիպումից հետո․ մինչ այս պահը խորհրդարանական մեծամասնությունը չունի հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ, բավականին աղոտ են պատկերացումներն ապագա միջխորհրդարանական համագործակցության դետալների առումով, թե ինչ հարթակներում, ինձ ձեւաչափերով, այդ թվում եւ միջազգային ասպարեզում, պետք է համատեղ հանդես գան։ Նկատել են, որ ոմանք ունեն լեզվական ակնհայտ խնդիրներ։ Բայց գոհ էին «Լուսավոր Հայաստանի» հետ հանդիպումից, արտախորհրդարանական ուժերից հանդիպել են ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ»։
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավորներից ոմանք փորձել են թույլտվություն ստանալ սենյակների նորոգում անելու, ասենք՝ միջնապատ դնելու համար, որ օգնականն առանձնացված նստի, ԱԺ աշխատակազմի ղեկավարությունը մերժել է՝ ասելով, որ ամռանն ամբողջ շենքն են նորոգելու, եւ բոլոր պատգամավորների սենյակները միլիմետրերով նույնական պետք է լինեն»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մանվելը հիվանդանոցում պառկած է. Սասուն Միքայելյանը գնալո՞ւ է հանդիպելու ԵԿՄ երկար տարիների ղեկավարին, իր պատերազմական ընկերոջը՝ հարցրինք ապագա ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին։ «Ես իրեն առողջություն եմ ցանկանում. չեմ ժխտում, որ ինքը մեր պատերազմական ընկերն է…»: Իսկ որ Ձեզ համեմատում են նրա հետ` բիզնեսի, որդու քաղաքապետ լինելու մասով… «Մի տարի-երկու տարի հետո դուք կտենաք, թե ինչ վիճակում է «Երկրապահը», ինչ վիճակում՝ Հրազդան քաղաքը, էդ վախտ կխոսենք»: Իսկ Արամ Սարգսյանի հետ հանդիպո՞ւմ եք։ «Միշտ։ Մենք հարաբերություններ ունենք` շատ բարձր մակարդակով, ես որեւէ բարոյական իրավունք չունեմ էդ ընտանիքի հետ որեւէ ուրիշ կերպ պահեմ ինձ։ Ես մինչեւ էս հայտարարել եմ, որ եթե Արամ Սարգսյանն իր թեկնածությունը դնի, մենք երբեք իրար հետ չենք մրցելու, ես իմ թեկնածությունը երբեք չեմ դնի. առաջինն Արամ Սարգսյանը հայտարարեց, որ չի դնում։ Գիտեմ մե բան՝ Արամը պտի ըլնի ԵԿՄ վարչության անդամ, ու ես ամեն բան պտի անեմ դրա համար»: Սասուն Միքայելյանը կարծես ընդդիմադի՞ր է «Իմ քայլ»-ում։ «Սասուն Միքայելյանը միակ մարդն է «Իմ քայլ»-ում, որ ընդդիմադիր չէ»: Իսկ ինչո՞ւ ֆրակցիայի նիստերին չեք մասնակցում։ «Ժամանակ չի ըլե՝ չեմ մասնակցե, կամ՝ ֆրակցիայում էդ ի՞նչ մե լուրջ բան ա քվեարկվե, որ ես չեմ էլե. լուրջ հարց ըլնի, իհարկե, կմասնակցեմ, էլ մի՛ թուլ տեղս բռնի»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Փետրվարի 22-ին տեղի է ունենալու ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը, որին հրավիրված է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Հանձնաժողովի անդամները ցանկանում են կառավարության ներկայացուցչի հետ քննարկել Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու պատգամավորների առաջարկի մերժման հիմնավորումները: Հիշեցնենք, որ Նաիրա Զոհրաբյանը և Էդմոն Մարուքյանը առաջարկում էին մեղադրյալի նախաքննության ընթացքում անազատության մեջ գտնվելու 1 օրը հաշվել որպես 1,5 օր, որը որոշ չափով կկրճատեր կալանավորների պատժաժամկետը: Կառավարությունը մերժեց այդ առաջարկը»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին այսօր բավականին ծանր օր է սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նրան հրավիրել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպման: Ենթադրվում է՝ նախարարին պատգամավորները բավականին մանրամասն կհարցաքննեն` հաշվի առնելով այդ ոլորտում առկա խնդիրներն ու բացերը: Նախարարը վերջերս հայտարարեց շատ կարեւոր, բավականին մասշտաբային ծրագրերի իրականացման մասին՝ չարորակ նորագոյացությունների անվճար վիրահատություն, ինսուլտով հիվանդների անվճար բուժում: Ու չնայած նրա նախաձեռնություններն իսկապես սպասված էին ու հույժ անհրաժեշտ, բայց դրանց իրականացման մեխանիզմների հետ կապված մի շարք անորոշություններ ու խնդիրներ կան: Ըստ այդմ, նախարարը դեռ պետք է մանրամասն ներկայացնի առաջարկած ծրագրի իրագործման մեխանիզմները: Բացի այդ, լուրջ խնդիրներ կան մարզերում՝ առողջապահական հիմնարկների գործունեության հետ կապված՝ սկսած շենքային պայմաններից մինչեւ բուժհաստատություններում որակյալ կադրերի պակասը: Հստակ չեն Հայաստանում պարտադիր առողջապահական ապահովագրության ներդրման մեխանիզմները: Եւ, վերջապես, նախարար Թորոսյանը, պարզվում է, ավելացրել է իրեն պատկանող «ՄԻԲՍ» ԲԿ-ին հատկացվելիք պետական ֆինանսավորումը, այն էլ՝ շուրջ 2 անգամ: Եթե 2018-ին «ՄԻԲՍ» ԲԿ-ին տրվել է 25 միլիոն դրամ, ապա այս տարի նախատեսված է տալ 57 միլիոն 37 հազար դրամ. մի հանգամանք, որը կարելի է նույնիսկ կոռուպցիոն դրսեւորում համարել: Այնպես որ, Արսեն Թորոսյանը ստիպված է լինելու շատ հարցերի պատասխանել, եւ «Իմ քայլը» խմբակցությունում բավականին թեժ է լինելու»:
«Փաստ» թերթը գրում է. «Կոմպրոմատային պայքարը, որը վերջին շրջանում բավական սուր ձեւեր է ընդունել, աստիճանաբար ավելի լայն թիրախներ է ընդգրկում: Դրա արտացոլումից թերեւս ամենահնչեղը Նիկոլ Փաշինյանի՝ Վատիկանի դրոշի մասին ակնարկն էր՝ ուղղված Էդմոն Մարուքյանի գլխավորած քաղաքական ուժին: Այսքանով, սակայն, ամեն ինչ դժվար թե սահմանափակվի, քանի որ «Փաստ» թերթի արժանահավատ աղբյուրների պնդմամբ, համապատասխան կառույցները սկսել են ավելի մանրակրկիտ ուսումնասիրել նախընտրական արշավի ընթացքում (եւ ոչ միայն այդ ժամանակ) քաղաքական որոշ ուժերի ֆինանսավորման աղբյուրներն ու գումարների ծագումնաբանությունը: Մասնավորապես, մեր աղբյուրների պնդմամբ, ստուգման առարկա է դարձել այն տեղեկատվությունը, թե «Լուսավոր Հայաստանի» նախընտրական ծախսերին մասնակից են եղել որոշ օլիգարխներ՝ ինչպես հայաստանյան, այնպես էլ Ռուսաստանի մեր հայրենակիցներից: Շրջանառվում են Գագիկ Խաչատրյանի, Սամվել Կարապետյանի, Բարսեղ Բեգլարյանի եւ այլոց անունները: Սակայն բացահայտելու գործում որոշակի դժվարություններ կան այն առումով, որ այդ օժանդակությունն իրականացվել է միջնորդավորված եղանակով»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի երկու՝ Հրազդանի եւ Արարատի ցեմենտի գործարանները կանգնած են լուծարման եզրին: Պատճառը իրանական անհամեմատ ավելի էժան ցեմենտն է, որի հետ գնային առումով հնարավոր չէ մրցակցել: Խնդիրը եղել է նաեւ նախկինում, բայց հիմա ավելի սրված է: Եթե այս գործարանները դադարեցնեն իրենց գործունեությունը, առանց աշխատանքի կմնան մի քանի հազար աշխատողներ: Բացի այդ, Հայաստանը կզրկվի այնպիսի ռազմավարական արտադրանք թողարկելու հնարավորությունից, ինչպիսին ցեմենտն է: Վրաստանն արգելել է իրանական ցեմենտի ներմուծումը, եւ վրացական ընկերությունները ցանկանում են գնել հայկական գործարանների վառարանները»:
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստն» արդեն անդրադարձել է այն տեղեկություններին, որ վարչապետի հանձնարարությամբ ՏԿԶ նախարարը հատուկ վերահսկողություն է սահմանել «չարաճճի» համայնքապետների վրա: Ըստ թերթի հավաստի աղբյուրների, մոտ մեկ շաբաթ է՝ ՀՀ վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություն է կատարում Լոռու մարզի Շնող խոշորացված համայնքում: Սա այն ռիսկային համայնքներից մեկն է, որը միշտ համարվել է «հանրապետականացված»: Մեր տեղեկություններով՝ իշխանությունները փորձում են փորփրել և հնարավոր ամեն ինչ ջրի երես հանել, որպեսզի կարողանան տեղում դիրքերի ամրացման հերթական օպերացիան կազմակերպել: Սա նաև արվում է, որպեսզի հանրությանը մեկ անգամ ևս ապացուցեն, թե նախորդներն ինչքան վատն են եղել, ու «20 տարի անընդհատ թալանել են» ժողովրդին»: