13.10.2025
ՀՀ ԱԺ պատվիրակությունը կգործուղվի Թուրքիա՝ մասնակցելու ԵԱՀԿ ԽՎ  աշխատանքներին
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը բարձր մակարդակի գագաթնաժողովի համար ժամանել է Եգիպտոս

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն՝ մասնակցելու Մերձավոր Արևելքի խաղաղությանը նվիրված առանցքային գագաթնաժողովին։


Միջոցառումը, որը տեղի է ունենում Շարմ էլ Շեյխում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի համատեղ հրավերով, կոչված է բանակցությունների սեղանի շուրջ համախմբելու առաջնորդներին՝ քննարկելու տարածաշրջանում կայունության հաստատման ուղիները։


Հայաստանի կառավարության ղեկավարի օդանավը վայրէջք է կատարել Շարմ էլ Շեյխի միջազգային օդանավակայանում։ Այնտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնապես դիմավորել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի նախարար, դոկտոր Սամեհ Էլ-Հեֆնին։

Լուսանկարը` IDF
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
13.10.2025
Ըստ Լևոն Զուրաբյանի՝ Փաշինյանն է մերժել Ղարաբաղի հարցով «միակ հնարավոր» պլանը